Neuralink-ը հաջողությամբ չիպ է տեղադրել մարդու ուղեղում

Վերջին լուրերը
Neuralink-ը հաջողությամբ չիպ է տեղադրել մարդու ուղեղում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում, որը թույլ է տալիս կառավարել համակարգիչը մտքերով, ասել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։

«Երեկ [հունվարի 28-ին] առաջին մարդը իմպլանտ ստացավ Neuralink-ից և լավ ապաքինվում է: Նախնական արդյունքները ցույց են տալիս նեյրոնային հասկերի խոստումնալից հայտնաբերում»,- գրել է Մասկը X սոցիալական մեդիայում:

- Advertisement -
Neuralink-ը հաջողությամբ չիպ է տեղադրել մարդու ուղեղում

Գործարարը հավելել է, որ Neuralink-ի առաջին արտադրանքը կոչվում էր Telepathy։ Ըստ նրա՝ տելեպատիան թույլ է տալիս «ուղղակի մտածելով» կառավարել հեռախոսը կամ համակարգիչը և դրանց միջոցով «գրեթե ցանկացած սարք»։

«Առաջին օգտագործողները կլինեն նրանք, ովքեր կորցրել են իրենց վերջույթների օգտագործման հնարավորությունը։ Պատկերացրեք, եթե Սթիվեն Հոքինգը կարողանար ավելի արագ շփվել, քան արագաշարժ մեքենագրողը կամ աճուրդավարը: Դա է նպատակը»,- ​​ասել է Մասկը: Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Reuters-ը գրում է, որ Neuralink-ի ուսումնասիրության մեջ օգտագործվում է ռոբոտ, որը վիրահատության միջոցով տեղադրում է «ուղեղ-համակարգիչ» ինտերֆեյսի իմպլանտը ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է շարժումը։ Neuralink-ը նշել է, որ իրենք ձգտում են հասնել նրան, որ մարդիկ մտքի ուժով կարողանան կառավարել համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը։

Իլոն Մասկը ստեղծել է Neuralink նախագիծը 2016-ին։ Ընկերությունը 2019-ին ներկայացրեց ուղեղը համակարգչին միացնող չիպի նախատիպը։ Երկու տարի անց ընկերությունը ցույց տվեց կապիկին, որին անլար իմպլանտ էին տեղադրել, որի շնորհիվ նա կարող էր տեսախաղ խաղալ իր մտքերի ուժով։ Իլոն Մասկը պնդել է, որ թեստերի ժամանակ ոչ մի կապիկ չի մահացել։ ԱՄՆ իշխանությունները 2023 թվականի մայիսին Neuralink-ին թույլտվություն են տվել մարդկանց վրա փորձարկումներ իրականացնել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները