Netflix-ը մեկ եռամսյակում 200 հազար օգտատեր է կորցրել

Վերջին լուրերը
Netflix-ը մեկ եռամսյակում 200 հազար օգտատեր է կորցրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Netflix-ի բաժանորդների թիվը 10 տարվա ընթացքում առաջին անգամ կտրուկ նվազել է։

2022 թվականի առաջին եռամսյակում սթրիմինգային ծառայության բաժանորդների թիվը նվազել է 200 հազարով, այս մասին պարզ է դարձել ընկերության ֆինանսական հաշվետվությունից։

- Advertisement -
Netflix-ը մեկ եռամսյակում 200 հազար օգտատեր է կորցրել

Առցանց կինոթատրոնների օգտատերերի թիվն ամբողջ աշխարհում նվազել է մինչև 221,64 միլիոն՝ նախորդ եռամսյակի 221,84 միլիոնի դիմաց։ Ընկերությունը կանխատեսում է ևս 2 միլիոն բաժանորդների կորուստ հաջորդ եռամսյակում։ Վերջին անգամ Netflix-ի բաժանորդների ընդհանուր թիվը նվազել է 2011 թվականին։

Այս միտման հնարավոր պատճառներից մեկը Հյուսիսային Ամերիկայում բաժանորդագրության արժեքի առաջին բարձրացումն է երկու տարվա ընթացքում (13,99 դոլարից մինչև 15,49 դոլար ամսական), որից հետո ծառայությունը կորցրեց 600,000 բաժանորդ:

Ընկերությունը նախազգուշացրել է ներդրողներին, որ եկամուտների աճը զգալիորեն դանդաղել է շուկայում մրցակցության աճի, «աշխարհաքաղաքական գործոնների» (ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը) և այլ մարդկանց հաշիվներից օգտվող հեռուստադիտողների թվի աճի պատճառով: Միայն Ռուսաստանից դուրս գալու պատճառով Netflix-ը կորցրել է 700 000 բաժանորդ։

Առաջիկայում Netflix-ը պատրաստվում է քայլեր ձեռնարկել այլ մարդկանց հետ գաղտնաբառերը «կիսելու» պրակտիկայի դեմ և արդեն մի քանի երկրում սկսել է թեստավորել երկրորդային օգտահաշիվների մոնիտիզացման նախագիծը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները