ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը:
Ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ։
Հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 և 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ միջոցառման շրջանակում ներկայացված գաղափարի իրագործման նպատակով:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 3-ը, ժամը 18:00-ն լրացնել հայտադիմումն այստեղ։ Այլ մանրամասներ հասանելի են այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։