«Ներուժ 3.0» ծրագրի հայտերի ընդունումը մեկնարկել է

Վերջին լուրերը
«Ներուժ 3.0» ծրագրի հայտերի ընդունումը մեկնարկել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում կանցկացվի «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։


«Ներուժ 3.0»-ը պետական ծրագիր է, որն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների: Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը:

- Advertisement -

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենթորություն, ներկայացնելու ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարը:

Լավագույն նախագծերը կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի: Ծրագրի մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է: 

Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայ է: Նախքան ծրագրին դիմելը ստարտափը պետք է ունենա կազմավորված թիմ:

Դրամաշնորհ ստանալու կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը եւ առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:

Ծրագրին մասնակցելու հայտադիմումները ընդունվում են մինչեւ օգոստոսի 22-ը: Դիմել հնարավոր է այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները