Ներկայացրե՛ք ձեր ստարտափի գաղափարը Կովկասի ներդրողներին

Կազմակերպիչ՝ Founder Institute Yerevan և Founder Institute Caucasus
Երբ՝
 մարտի 29, ժամը՝ 18:00
Տեսակը՝
 առցանց։

Միջոցառման մասին

Founder Institute Caucasus-ը և Founder Institute Yerevan-ը Հայաստանում և Վրաստանում ստեղծվող կամ գաղափարի փուլում գտնվող ստարտափներին հրավիրում են ներկայացնելու գաղափարները կենդանի և ինտերակտիվ առցանց միջոցառման ժամանակ։ Կովկասյան ստարտափ ներդրողների և փորձագետների խմբի գնահատականները և կարծիքները կօգնեն զարգացնել ձեր գաղափարները: Նույնիսկ եթե դուք չեք ցանկանում ներկայացնել ձեր գաղափարը կազմակերպիչները հրավիրում են լսելու այլ ստարտափ գաղափարներ և դիտելու, թե ինչպես են փորձագետները վերլուծում դրանք:

Ո՞վ պետք է մասնակցի․

  • Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կարծիք առաջատար ձեռներեցներից։
  • Յուրաքանչյուր ոք, ով ունի վաղ փուլի ստարտափ և ցանկանում է փորձագիտական կարծիք լսել։
  • Յուրաքանչյուր ոք, ով գաղափար ունի ստարտափի կամ տեխնոլոգիական ընկերության մասին։
  • Յուրաքանչյուր ոք, ով պրակտիկայի և փորձագիտական խորհրդատվության կարիք ունի ներկայացման վերաբերյալ։

Ովքե՞ր են ներկայացնելու իրենց ստարտափը․

Կազմակերպիչները հանդիսատեսից ընտրելու է հնարավորինս շատ մասնակիցների որպեսզի ելույթ ունենան։ Եթե դուք ավելի շատ տեղեկություններ եք փնտրում ձեր նորաստեղծ ընկերության ներկայացման համար ծանոթացեք այս ուղեցույցին՝ https://fi.co/pitch-deck։

Ձեր առաջարկը նախապես ներկայացնելու համար այցելեք՝ https://forms.gle/29GZHhPNoxAPMtth6։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ