NASA-ի ավագ աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը դասախոսություններ կվարի Երևանում

Վերջին լուրերը
NASA-ի ավագ աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը դասախոսություններ կվարի Երևանում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամ
Վայրը՝ ԵՊՀ, Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերանս-դահլիճ
Երբ՝ 28 և 29 սեպտեմբեր, 14:30

ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի Հելիոֆիզիկայի գիտական բաժնի ավագ աստղաֆիզիկոս և Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի հետազոտող պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը հանդես կգա դասախոսություններով։

- Advertisement -
NASA-ի ավագ աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Վլադիմիր Հայրապետյանը դասախոսություններ կվարի Երևանում

Առաջին օրը պրոֆեսոր Հայրապետյանը կխոսի The Search for Life in the Universe, իսկ երկրորդ օրը Solving Puzzeles of the Moon and Mars թեմաներով։

Լեզուն անգլերեն է, մուտքն՝ ազատ։ Դասախոսություններին կհաջորդի հարց ու պատասխան:

Հանդիպումը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ հրավիրյալ հետազոտողներ ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողների հետ համագործակցությամբ խթանել համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունը և միջազգային համագործակցությունը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները