Մրցութային արշավ՝ «.հայ» դոմենային տիրույթի ստեղծման 6-ամյակի կապակցությամբ

Վերջին լուրերը
Մրցութային արշավ՝ «.հայ» դոմենային տիրույթի ստեղծման 6-ամյակի կապակցությամբ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Վիքիմեդիա Հայաստան
Վերջնաժամկետ՝
 մայիսի 15

Դասընթացի մասին․

Մայիսի 5-ին տոնվում է «․հայ» դոմենային տիրույթի ստեղծման 6-ամյակը։ Այս կապակցությամբ «Ինտերնետ հանրություն» և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունները, «հայ» դոմենային տիրույթի ստեղծման 6-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում, հայերեն Վիքիպեդիայում սկսում են հայկական թեմատիկայի զարգացման մրցութային արշավ։

  • Մայիսի 16-31-ը կանցկացվեն դասընթացներ բոլոր ցանկացողների համար։
  • Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կընթանա խմբագրաթոնը։

2022 թվականի Հայկական թեմատիկայով խմբագրաթոնի թեմաները կլինեն հայկական մշակույթն ու գիտությունը։

Մրցույթի շրջանակում (հունիսի 1- օգոստոսի 31) նշանակալի ներդրում ունեցողները կստանան դրամական մրցանակներ, իսկ ակտիվության սահմանված շեմը հաղթահարողները՝ հավաստագրեր և խրախուսական նվերներ։

Գրանցումը տեղի ունենա մայիսի 5-ից մինչև մայիսի 15-ը։ Մասնակցության համար անցե՛ք՝ հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները