Open Data Armenia-ն հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաց տվյալների արժեքը Հայաստանում։
Մրցույթն անցկացվելու է 2 անվանակարգում.
- Մշակութային հավելվածներ. Անվանակարգում ընդունվում են հայկական մշակույթին, պատմությանը և լեզվին նվիրված տեխնոլոգիական նախագծեր (հավելվածներ և ծառայություններ):
- Տվյալների վիզուալիզացիա. Անվանակարգն ընդունում է տվյալների վիզուալիզացիայի նախագծեր՝ հիմնված Հայաստանի հետ կապված ցանկացած տվյալների վրա: Նախընտրելի են ֆորմալ դիզայնով ինտերակտիվ վիզուալիզացիաներ:
Մրցույթի մրցանակային ֆոնդը 3000 դոլար է։ Հայտերն ընդունվում են մինչև 2024թ. փետրվարի 18-ը։ Մասնակցության և այլ հարցերի համար կարող եք գրել Open Data Armenia էջին։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։