Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով

Վերջին լուրերը
Հասանելի են ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան «ФОРА-БАНК» հավելվածով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EasyPay ընկերության ու Ֆորա-Բանկի համագործակցության շնորհիվ հնարավոր են 0% միջնորդավճարով ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան։ Փոխանցումները հնարավոր է կատարել «ФОРА-БАНК» հավելվածից easywallet հաշվին՝ մուտքագրելով ստացողի հեռախոսահամարը։

Ֆորա-Բանկի հավելվածից փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է՝

1. սեղմել «Перевод по телефону» կոճակը,
2. ընտրել easywallet,
3. լրացնել ստացողի՝ easywallet-ում գրանցված հեռախոսահամարը,
4. մուտքագրել փոխանցվող գումարի չափը և հաստատել փոխանցումը։

Փոխանցված գումարը անմիջապես հասանելի կլինի easywallet օգտատիրոջ հաշվին:

Փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 150 000 ռուբլի՝ մեկ գործարքի կամ մեկ օրվա ընթացքում կատարվող գործարքների համար։ Մեկ հաճախորդի գործարքների ամսական սահմանաչափը 1 000 000 ռուբլի է՝ հաշվի առնելով տվյալ ծառայության միջոցով կատարված բոլոր փոխանցումները: Գումարի փոխանցման արժույթը ռուբլին է, ստացման արժույթը՝ դրամը։ Գործարքի համար միջնորդավճար չի գանձվում։

Ֆորա-Բանկից փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywalletգրանցվել և նույնականանալկցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները