ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել Ֆրանսիական ցամաքային և օդային պաշտպանության և անվտանգության արդյունաբերությունների խմբի (GICAT) կազմակերպած «EUROSATORY» միջազգային ցուցահանդեսի տաղավարներով:
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների, այցելել հայկական ընկերությունների տաղավարներ։
GICAT-ի հետ համատեղ հատուկ միջոցառմանը ողջույնի խոսքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ցուցահանդեսին ներկա գտնվող մեկ տասնյակից ավելի հայկական ընկերություններին։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: