Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում պետական տուրք չգանձելու նախագիծն հավանության է արժանացել ԱԺ հանձնաժողովի կողմից

Վերջին լուրերը
Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում պետական տուրք չգանձելու նախագիծն հավանության է արժանացել ԱԺ հանձնաժողովի կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարության կողմից առաջարկված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունը, որով նախատեսվում էր հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող պետական տուրքը, հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

Փոփոխությունն ուղղված է նաեւ մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, իսկ դրա ընդունումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:

- Advertisement -
Մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում պետական տուրք չգանձելու նախագիծն հավանության է արժանացել ԱԺ հանձնաժողովի կողմից

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշել է, որ փոփոխությամբ տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս կազատվեն պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:

Նշվել է նաեւ, որ օրինագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում` միջինում 106.35 մլն դրամի չափով:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի համապատասխան հոդվածի վերնագիրը փոխել, որն ընդունվել էր հիմնական զեկուցողի կողմից:

Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում: Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները