Հետազոտություն. Ո՞րն է միլիարդատերերի միջին տարիքը

Վերջին լուրերը
Հետազոտություն. Ո՞րն է միլիարդատերերի միջին տարիքը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Altrata ընկերության հետազոտության համաձայն՝ աշխարհում միլիարդատերերի մեծամասնության տարիքը բարձր է կենսաթոշակային տարիքից: Մասնավորապես, նրանցից 42%-ը մեծ է 70 տարեկանից, իսկ 10%-ից քիչ են կազմում 50 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդիկ:

Աշխարհի 3 194 միլիարդատերերի միջին տարիքը 67 է, ահա թե ինչ է նշված Altrata-ի հաշվետվության մեջ: Համաձայն վերջինիս՝ միլիարդատերերի 42%-ը մեծ է 70 տարեկանից, իսկ 10%-ից քիչ են կազմում 50 տարեկանից ցածր տարիք ունեցող մարդիկ: Միջին տարիքն էլ 67 տարեկան է: Վերջին հինգ տարվա ընթացքում այդ ցուցանիշը մեծացել է, սակայն ոչ մեծ չափով:

«Երիտասարդ միլիարդատերերից շատերն իրենց ունեցվածքը վաստակել են տեխնոլոգիաների ոլորտում, որը շատ արագ է աճում և ԶԼՄ-ների մեծ ուշադրություն գրավում», — նշում է Altrata-ի վերլուծության բնի ղեկավար Մայա Իմբերգը:

Տարբեր տարիք ունեցող միլիարդատերեր հարստության տարբեր աղբյուրներ ունեն: Բանկային կամ ֆինանսների ոլորտում միլիարդատերերի 21%-ը հարստացել են մինչև 50 տարեկան, բիզնեսմենների 24%-ը՝ 50-ից 70 տարեկան և 18%-ն էլ՝ 70-ից բարձր տարիքում:

2022 թվականին աշխարհում միլիարդատերերի թիվը կրճատվեց 3,5%-ով՝ հասնելով 3 194 մարդու: Համաձայն հաշվետվության՝ կանայք միլիարդատերերի ընդհանուր ցանկում ոչ այնքան մեծ մասնաբաժին ունեն՝ ընդամենը 12,5%:

Միլիարդատերերի գլխավոր քաղաքը, ինչպես նախկինում, մնում է Նյու Յորքը. այնտեղ ապրում են նրանցից 136-ը: Երկրորդը Հոնկոնգն է. 112 միլիարդատեր էլ ապրում է այնտեղ: Նրանց էլ հետևում են Սան Ֆրանցիսկոն (84), Մոսկվան (76) և Լոնդոնը (75):

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները