Հուլիսի 21-ին, Թումո Դիլիջանի նորամուտի կապակցությամբ, 18:30-ից մինչև 22:30-ը Թումո Դիլիջանի շենքում մի շարք միջոցառումներ են սպասվում։
18:30 – Խոհանոցում նախատեսվում է հայկական ավանդական ամենահամեղ աղանդերի պատրաստում Ծաղկունք ռեստորանի շեֆ֊խոհարար Արեւ Մարտիրոսյանի հետ։ Դասընթացին կարող եք մասնակցել նախապես այստեղ գրանցվելով։
18։30 – Գրադարանում կկայանա Սարգիս Հովսեփյանի «Հանդարտություն» գրքի շնորհանդեսը։
19։00 – Ծրագրավորման էքսպերիմենտ Playtronica-ի հետ, որտեղ coworking տարածքում բանջարեղեն եւ մրգերով երաժշտություն ստեղծելու հնարավորություն կլինի։
19։30 – Կինոթատրոնում ռեժիսոր Համբարձում Համբարձումյանի հետ կանցկացվի «Ոսկե ծիրան» փառատոնի մրցանակակիր «Կորեական դելիկատես» ֆիլմի ցուցադրություն եւ քննարկում։
20:30 – Յան Կալնբերզինի ու թումոցիների ծրագրավորած VJing-ի ինստալյացիան՝ DJ Daao-ի սեթի հետ համադրմամբ, կապահովեն անմոռանալի օրվա վերջաբանը Թումո Դիլիջանի տանիքին։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։