Microsoft-ը պատրաստվում է գործարկել App Store-ի և Google Play-ի մրցակցին

Վերջին լուրերը
Microsoft-ը պատրաստվում է գործարկել App Store-ի և Google Play-ի մրցակցին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերությունը պատրաստվում է կոտրել App Store և Google Play դուոպոլիան՝ գործարկելով բջջային հավելվածների իր սեփական խանութը:

Microsoft-ի խաղերի բաժնի ղեկավար Ֆիլ Սփենսերը վերջերս Financial Times-ին հայտնել էր, որ Եվրամիության թվային շուկաների մասին օրենքը (DMA), որն ուժի մեջ կմտնի 2024-ին, կօգնի ընկերությանը ռեալիզացնել բջջային հավելվածների խանութի իրենց հավակնությունները:

Դա պայմանավորված է նրանով, որ նշված օրենքի շրջանակներում Apple-ը և Google-ը ստիպված կլինեն օգտատերերին տրամադրել երրորդ կողմի թվային բովանդակության խանութներ իրենց սարքերում ներբեռնելու հնարավորություն։

«Մենք ուզում ենք առաջարկել Xbox-ը և մեր ու մեր երրորդ կողմի գործընկերների կոնտենտը ցանկացած էկրանով, որով ինչ-որ մեկը կցանկանա խաղալ։ Այսօր մենք չենք կարող դա անել բջջային սարքերում, բայց ուզում ենք ստեղծել էկոհամակարգ, որը, կարծում ենք, կհայտնվի, երբ այդ սարքերը հասանելի դառնան»,- ասել է Ֆիլ Սփենսերը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները