Microsoft-ը Yahoo Finance-ի 2021 թվականի տարվա ընկերությունն է։
Microsoft-ը (MSFT) ցնցող տարի է ունեցել: Մոտ 50 տարվա բիզնեսից հետո տեխնոլոգիական հսկան հունիսին հատեց 2 տրիլիոն դոլար շուկայական կապիտալիզացիան՝ միանալով էքսկլյուզիվ ակումբին։ Դեկտեմբերի 6-ի դրությամբ Microsoft-ի արժեքը կազմում էր ապշեցուցիչ 2,4 տրիլիոն դոլար:
Վերջին 52 շաբաթվա ընթացքում Microsoft-ի բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է 45%-ով։
Ընկերության ֆինանսական հաշվետվությունները նույնքան տպավորիչ էին, որքան նրա շուկայական կապիտալը: Վերջին 12 ամիսների ընթացքում ծրագրային ապահովման հսկան գրանցել է 176 միլիարդ դոլար եկամուտ:
Իսկապես տպավորիչն այն է, որ գլխավոր տնօրեն Սատյա Նադելլայի օրոք 46-ամյա ընկերությունը ճյուղավորվում և զարգանում է նոր բիզնեսներում, այդ թվում՝ կապի հավելվածներում, ինչպիսիք են Teams-ը և սոցիալական հավելվածներում, ինչպիսիք LinkedIn-ը:
Հատկանշական է նաև այն, որ Microsoft-ը ծաղկում է ապրել՝ խուսափելով հանրային արձագանքից կամ հակամենաշնորհային ստուգումից, որոնց բախվել են Big Tech գործընկերները, ինչպիսիք են Amazon-ը, Facebook-ը և Apple-ը: Ահա թե ինչու է Yahoo Finance-ը Microsoft-ը ճանաչել է 2021 թվականի տարվա ընկերություն:
Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը հիմնել են Microsoft-ը 1975 թվականին։ Այն ժամանակ որևէ մեկը չեր էլ կարող պատկերացնել, որ այն հետագայում կդառնա աշխարհի ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգը: Գեյթսը տասնամյակներ շարունակ եղել է գործադիր տնօրեն, մինչև 2000 թվականին նա հեռացավ իր պաշտոնից, և Սթիվ Բալմերը ստանձնեց ղեկը: Ամենակարևորը Microsoft-ի հակամենաշնորհային պայքարն էր արդարադատության նախարարության հետ, որը տևեց մինչև 2002 թվականը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։