Microsoft-ը և OpenAI-ը կհետաքննեն, թե արդյո՞ք չինական DeepSeek AI լաբորատորիայի հետ կապված կազմակերպությունը գողացել է OpenAI-ի տվյալները: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Microsoft-ի անվտանգության փորձագետները դեռ աշնանը նկատել են, որ որոշ անհատներ, որոնք, ըստ կորպորացիայի, կարող են կապված լինել DeepSeek-ի հետ, մեծ ծավալի տվյալներ են պահանջում OpenAI API-ի միջոցով:
OpenAI-ը վաճառում է API մուտք՝ գործիք, որը թույլ է տալիս երրորդ կողմի ծրագրավորողներին ինտեգրել OpenAI-ի AI մոդելներն իրենց հավելվածներում: Microsoft-ը, որպես տեխնոլոգիական գործընկեր և OpenAI-ի ամենամեծ ներդրողը, տեղեկացրել է ընկերությանը կատարվածի մասին: Այս գործունեությունը կարող է խախտել OpenAI-ի ծառայության պայմանները կամ ցույց տալ, որ չինական լաբորատորիայի հետ կապված ընկերությունը փորձել է շրջանցել սահմանափակումները՝ կապված OpenAI-ի հաճախորդների կողմից ձեռք բերվող տվյալների քանակի հետ:
Ավելի վաղ, DeepSeek-ը ներկայացրել էր բաց կոդով AI մոդել R1-ը։ Այն ցնցել է շուկան, որտեղ գերակշռում են OpenAI-ը և ԱՄՆ այլ ընկերությունները, այդ թվում՝ Google-ը և Meta-ն: Ըստ ստեղծողների՝ մոդելը կարող է մրցակցել կամ գերազանցել ամերիկյան առաջատար ծրագրավորողների նախագծերը, իսկ դրա ուսուցման ծախսերը զգալիորեն ցածր են։
Սա սպառնալիք է արհեստական ինտելեկտի ոլորտում ամերիկյան գերակայության համար, և երկուշաբթի օրը՝ հունվարի 27-ին, ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների շուկայական կապիտալիզացիան՝ ներառյալ Microsoft-ը, Nvidia-ն, Oracle-ը և Alphabet-ը, նվազել է գրեթե 1 տրիլիոն դոլարով:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արհեստական ինտելեկտի հարցերով խորհրդական Դեյվիդ Սաքսը ասել է, որ կան «էական ապացույցներ», որ OpenAI մոդելներն օգտագործվում են DeepSeek տեխնոլոգիաները զարգացնելու համար։
Կարդացե՛ք նաև.