Microsoft-ը և OpenAI-ը համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել: Եվ այո, OpenAI-ը հենց այն ընկերությունն է, որը ստեղծել է ChatGPT-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է առաջիկա մի քանի տարիների համար: Ընկերությունների միջև համաձայնագիրը ենթադրում է «բազմամյա բազմամիլիարդ» ներդրումներ արհեստական բանականության մշակման և հետազոտման համար: Ներդումների չափը չի բացահայտվում:
Այդ ներդրումներով ընկերությունները պատրաստվում են մշակել «սուպերհամակարգչային համակարգեր» (supercomputing systems) և ստեղծել գործիքներ՝ Microsoft-ի պրոդուկտներում արհեստական բանականության լուծումներ ներդնելու համար: Microsoft-ը կմնա նաև OpenAI-ի համար ամպային ծառայությունների մատուցող մատակարար:
Այս տարվա սկզբին Bloomberg-ը հայտնել էր, որ Microsoft-ը պլանավորում է մի քանի տարվա ընթացքում ներդնել $10 млрд OpenAI-ում, սակայն վերջնական ֆինանսական պայմանները կարող են փոփոխության ենթարկվել:
Թե ինչ այլ փոփոխություններ են սպասվում տարվա հայտնություն ChatGPT-ին ու OpenAI-ին, հետևե՛ք How2B-ի օգնությամբ, իսկ մինչ այդ բաժանորդագրվե՛ք մեր Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Այս թեմայի մասին կարդացե՛ք նաև՝