18.1 C
Yerevan
Wednesday, May 31, 2023

Սարսափելի ու զարմանալի. OpenAI-ը ներկայացրել է նոր չատ-բոտը

Վերջին լուրերը
Սարսափելի ու զարմանալի. OpenAI-ը ներկայացրել է նոր չատ-բոտը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բոտ, որը խելամիտ պատասխան կտա Ձեր գրեթե բոլոր հարցերին: Մի քիչ վախենալու, մի քիչ զարմանալու, մի քիչ էլ անհասկանալի:

Ամերիկյան OpenAI ոչ առևտրային կազմակերպությունը, որը մասնագիտացած է արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաներ ստեղծելու ոլորտում, բացել է ChatGPT չատ-բոտի հասանելիությունը:

Չատ-բոտը կարողանում է զրուցակցի հետ երկխոսություն ծավալել, պատասխանել հարցերի, բանաստեղծություններ, սցենարներ, շարադրություններ, երգեր գրել, ինչպես նաև բացատրել ինչ-որ հարցեր ու օգնել կոդում սխալը գտնելու գործում:

Սարսափելի ու զարմանալի. OpenAI-ը ներկայացրել է նոր չատ-բոտը
Օգտատերերից մեկի հարցի պատասխանը՝ կոդ գրելու տեսքով

Թողարկումից առաջ արհեստական բանականության թեստավորողները գնահատում էին նախորդ տարբերակների պատասխանները և նորից ու նորից ուսուցանում էին չատ-բոտին՝ հիմնվելով նոր տվյալների վրա:

Open AI-ը GPT-ի երեք տարբերակ ունի: Նախկինում ամենազարգացած մոդելը համարվում էր GPT-3-ը, բայց այն ենթատեքստ չէր հասկանում:

Իսկ ահա ChatGPT-ն նորացված GPT-3.5 տարբերակով է գործում: Վերջինս ավելի լավ է «լեզու գտնում» ենթատեքստի հետ՝ շնորհիվ դետալները և զրուցակցի՝ նախկինում ասածները հիշելու:

Բայց սա դեռ ամենը չէ. ChatGPT-ն կարողանում է գեներացնել սցենարներ՝ փաստացի ստեղծելով նոր սերիաներ արդեն ավարտված սերիալների ու ֆիլմերի համար:

Եթե ենթատեքստը չհասկանալու պատճառով չատ-բոտը սխալվում է, ապա կարելի է ուղղորդող հարց տալ և ավելի շատ տվյալներ կիրառել: Իհարկե, այս մոդելը կարող է անիմաստ մտքեր ևս գեներացնել, բայց OpenAI-ն այդ մասին զգուշացրել է:

OpenAI-ն հիմնադրվել է Y Combinator-ի նախկին նախագահ Սեմ Ալթմանի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի կողմից գրեթե յոթ տարի առաջ. նրանք որոշել էին ստեղծել արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիաներ, որոնք «ունակ կլինեին օգուտ տալ մարդկությանը»: 2018 թվականին Մասկը հեռացավ նախագծից՝ որպես պատճառ նշելով նախաձեռնության հետագա զարգացման վերաբերյալ տարաձայնությունները: Անկախ ամենից՝ Մասկը գնահատել է ChatGPT-ի ունակությունները:

Չատ-բոտի հետ «շփվել» կարող եք՝ սեղմելով այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները