Խոշոր կորպորացիաները, ինչպես նաև տարբեր երկրների պետական մարմինները տարեկան մեծ գումար են ծախսում օգտագործման ժամկետը լրացած HDD և SSD կրիչները ոչնչացնելու վրա:
Փաստացի, այդ կրիչները դեռ պիտանի են օգտագործման համար, ու նույնիսկ կարող են վաճառվել երկրորդական շուկայում: Սակայն, ընկերությունները վախենում են, որ դրանց նախկին տվյալները կարող են վերականգնվել, հենց այդ պատճառով էլ դրանք ոչնչացնում են: Ընդ որում, նրանք բոլորն էլ տեղյակ են նախկին տվյալների անվտանգ ոչնչացման մասին, որի դեպքում դրանց վերականգնման որևէ հնարավորություն չի մնում, սակայն, միևնույն է, նախընտրում են ռիսկի չգնալ և ֆիզիկապես ոչնչացնել կրիչները:
Ֆիզիկապես ոչնչացվելուց հետո կոշտ կրիչներից առաջացած թափոնը ուղարկում են վերարտադրության, թեև դրանց միայն 70%-ն է պիտանի հետագա մշակման համար:
Նման իրավիճակից օգտվում են կոշտ կրիչներ արտադրող ընկերությունները, որոնցից առաջատարներն են ամերիկյան Seagate-ն ու Western Digital-ը և ճապոնական Toshiba-ն: Միևնույն ժամանակ, այս ընկերություններն էլ ներկայումս ճգնաժամային իրավիճակում են, քանի որ HDD-ների օգտագործման ծավալներն աշխարհում մեծ թափով կրճատվում է, իսկ SSD-ների գինն էլ շարունակաբար նվազում է դրանց ավելցուկի պատճառով:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։