Microsoft-ը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել

Վերջին լուրերը
Microsoft-ը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերությունը դրամաշնորհներ է հատկացնելու այն նախագծերին, որոնք արհեստական բանականության, կամ մեքենայական ուսուցման միջոցով բարելավում են սահմանափակ հնարավորությամբ մարդկանց կյանքը։  

Ծրագրի կազմակերպիչները փնտրում են այնպիսի թիմերի կամ անհատների, ովքեր ոչ միայն շահագրգռված են աշխարհն ավելի ներառական դարձնել, այլ նաև այդ համայնքի անդամ են։ Ծրագիրը նպատակ է հետապնդում ներգրավել այնպիսի գաղափարներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձինք են հեղինակել։

Ծրագրին կարող են դիմել ծրագրավորողներ, ՀԿ-ներ, գիտնականներ, հետազոտողներ  գյուտարարներ։  Դրամաշնորհը կազմում է 10 000-20.000$։

Ծրագրի պահանջներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ։ Սա գլոբալ ծրագիր է. դրամաշնորհային հայտերը ընդունվելու են աշխարհի բոլոր երկրներից: Ներկայացրեք Ձեր նախագիծը առցանց դիմումի միջոցով՝ անցնելով հղմամբ:

Վերջնաժամկետը 2021 թվականի դեկտեմբերի 17-ն է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները