Microsoft-ը դադարեցրել է Internet Explorer-ի սպասարկումը

Վերջին լուրերը
Microsoft-ը դադարեցրել է Internet Explorer-ի սպասարկումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft ընկերությունը հունիսի 15-ից դադարեցրել է Internet Explorer-ի տեխնիկական աջակցությունը, այն հեռացվել է Windows 10-ից։ Որոշման մասին ընկերությունը հայտնել էր դեռ 1 տարի առաջ։


27 տարի ծառայելուց հետո ամենահայտնի բրաուզերն այլևս պատմություն է։ Դրա փոխարեն ընկերությունն առաջարկում է անցում կատարել Microsoft Edge-ին, որը Google Chrome-ի, Opera-ի և այլ դիտարկիչների նույն Chromium գրադարանի հիման վրա է աշխատում:

«Windows 10-ում Internet Explorer-ի ապագան Microsoft Edge-ն է: այն ոչ միայն ավելի արագ, ավելի ապահով եւ ժամանակակից է, քան Explorer-ը, այլ նաեւ կարողանում է լուծել հիմնական խնդիրը՝ համատեղելիությունը հնացած եւ ժամանակակից կայքերի եւ հավելվածների հետ»,- պարզաբանել են ամերիկյան ընկերությունում:

Պետք է նշել, որ որոշումը չի ազդի Windows օպերացիոն համակարգի որոշ տարբերակների վրա, մասնավորապես ՝ Windows 10 LTSC-ի։

Internet Explorer-ի օգտագործողներին Microsoft-ը խորհուրդ է տալիս Microsoft Edge-ում օգտագործել հին բրաուզերը հետընթաց համատեղելիության ռեժիմով։ Այս ռեժիմով բրաուզերը հասանելի կլինի մինչև 2029թ.։

Internet Explorer-ը գործարկվել է դեռևս 1995թ. և դարձել Microsoft օպերացիոն համակարգի խորհրադինիշն ու ամենաճանաչված նշանը։ «Լեգենդար» դիտարկչի նոր տարբերակների թողարկումը դադարեցվել էր դեռևս 2015թ.-ից, սակայն այն դեռևս շարունակում էր տեխնիկական աջակցություն ստանալ և ծառայել օգտատերերին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները