Microsoft-ը դադարեցնում է Windows-ի ձայնային օգնականի աջակցությունը

Վերջին լուրերը
Microsoft-ը դադարեցնում է Windows-ի ձայնային օգնականի աջակցությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Microsoft-ը կհրաժարվի Windows-ում Cortana ձայնային օգնականից, նրա աջակցությունը կավարտվի այս տարի, հայտնել է կորպորացիան։

Ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ Windows Copilot-ի՝ արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված լիարժեք օգնականի զարգացման վրա: Copilot-ը կհայտնվի թարմացված Windows 11-ում՝ մինչև 23H2 տարբերակ: Նախկինում գործիքը հասանելի էր միայն Office 365 հավելվածներում:

- Advertisement -
Microsoft-ը դադարեցնում է Windows-ի ձայնային օգնականի աջակցությունը

Ըստ առկա տվյալների՝ այն կտեղադրվի Windows 11-ի կողային գոտում և հասանելի կլինի ցանկացած հավելվածի հետ աշխատելու գործընթացում։ Դրանով օգտատերերը կկարողանան կատարել տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ տեքստային հաղորդագրությունների ստեղծում։

Հիշեցնենք, որ Cortana ձայնային օգնականը Windows 10-ի համար ներկայացվել է 2015թ.։ Այն կարող էր օգտագործվել հիշեցումներ սահմանելու, հավելվածներ գործարկելու և ձայնային հրամանների միջոցով այլ գործողություններ կատարելու համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները