Ամիսներ շարունակ ինտրիգային շահարկումներից և գաղտնիությունից հետո Մարկ Ցուկերբերգը վերջապես հայտնել է Twitter-ի մրցակից հավելվածի՝ Threads-ի գործարկման մասին։
Փորձագետներն ասում են, որ Threads-ը կարող է գրավել Twitter-ի օգտատերերին, որոնք դժգոհ են հարթակի վերջին փոփոխություններից:
Threads-ը թույլ է տալիս օգտատերերին տեղադրել մինչև 500 նիշ ունեցող գրառումներ՝ thread-ներ և ունի բազմաթիվ գործառույթներ, որոնք նման են Twitter-ին:
Հավելվածն առաջին չորս ժամում հասցրել է անցել հինգ միլիոն գրանցումը:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ՝ սոցցանցը ստեղծվել է Instagram-ի հիմքի վրա, և մուտք գործելը տեղի է ունենում Instagram-ի հաշվից։
Օգտատերերը կարող են մեկ քլիքով Instagram-ից ներմուծել պրոֆիլի լուսանկարը, bio-ն և հղումը, ինչպես նաև հետևել այն օգտատերերին, որոնց հետևում են Instagram-ում։
Գրառումների անվճար դիտման սահմանափակումներ, ի տարբերություն Twitter-ի, չկան։ Սակայն սոցցանցի ինտերֆեյսը նույնն է, ինչ Twitter-ում։
Առայժմ ֆիդում միայն անգլերենով գրառումներ են, գովազդ դեռևս չի նկատվում։ Հեշթեգերը, կարծես թե, չեն աշխատում, անձնական նամակ գրելու հնարավորություն նույնպես դեռ չկա։
Հետևե՛ք մեզ արդեն նաև Threads-ում🙂