Անցած շաբաթ Meta ընկերությունն առաջին անգամ հայտնել էր եկամուտների անկման մասին։ Ընկերության բաժնետոմերը նվազել էին 6.01%-ով։ Միևնույն ժամանակ NVIDIA-ի բաժնետոմսերն աճել էին 4,87%-ով, ինչի արդյունքում Meta-ն տեղը զիջել է NVIDIA-ին և դուրս մնացել ԱՄՆ-ի ամենամեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունների թոփ տասնյակից։
Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 7-ին Meta-ի բաժնետոմսերի գինը հասել էր պատմական մաքսիմումին և Ցուկերբերգի ընկերությունը ցուցակում զբաղեցնում էր 5-րդ տեղը։ Սակայն մինչև օրս ընկերության բաժնետոմսերի գինը հասցրել է նվազել մոտ 60%-ով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։