Meta-ն փոխում է իր «Made with AI» պիտակը

Վերջին լուրերը
Meta-ն փոխում է իր «Made with AI» պիտակը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Meta-ն փոխում է իր պիտակը «Made with AI» -ից «AI info»՝ հստակեցնելու համար AI-ի դերը՝ լուսանկարներում։

Այն բանից հետո, երբ մայիսին Meta-ն սկսեց թողարկել լուսանկարները «Made with AI» պիտակով, լուսանկարիչները դժգոհեցին, որ պիտակները կիրառվում են իրական լուսանկարների վրա, որտեղ նրանք օգտագործել են որոշ հիմնական խմբագրման գործիքներ:

Օգտատերերի արձագանքների և ընդհանուր շփոթության պատճառով, թե ինչ մակարդակի AI է օգտագործվում լուսանկարում, ընկերությունը Meta-ի բոլոր հավելվածներում փոխում է պիտակը «AI info»-ի։

Մետան նշել է, որ պիտակի նախկին տարբերակը բավականաչափ պարզ չէր, որպեսզի օգտատերերը նշեին, որ պիտակով պատկերը պարտադիր չէ, որ ստեղծված լինի AI-ով, այլ ընդամենը խմբագրման գործընթացում է օգտագործվել AI-ով աշխատող գործիքներ:

Ընկերությունը չի փոխում լուսանկարներում AI-ի օգտագործումը հայտնաբերելու և դրանք պիտակավորելու հիմքում ընկած տեխնոլոգիան:

Meta-ն հույս ունի, որ նոր պիտակը կօգնի մարդկանց հասկանալ, որ պիտակով պատկերը միշտ չէ, որ ամբողջությամբ ստեղծվում է AI-ի կողմից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները