Meta-ն պարզաբանել է, թե ինչպես Apple-ին միջնորդավճար չվճարել Instagram-ում և Facebook-ում գովազդների համար

Վերջին լուրերը
Meta-ն պարզաբանել է, թե ինչպես Apple-ին միջնորդավճար չվճարել Instagram-ում և Facebook-ում գովազդների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024թ. փետրվարից Instagram և Facebook հավելվածների iOS օգտատերերն ստիպված կլինեն Apple-ին լրացուցիչ 30% միջնորդավճար վճարել իրենց գրառումները գովազդելիս։ Սա սկզբնապես վերաբերում է Միացյալ Նահանգների բնակիչներին, իսկ ավելի ուշ կտարածվի այլ շրջանների վրա ևս: Meta-ն կիսվել է խորհուրդներով, թե ինչպես կարող են օգտատերերը խուսափել այս լրացուցիչ ծախսերից:

Meta-ն իր բլոգում հայտարարել է, որ բախվում է դժվարին իրավիճակի, քանի որ կամ պետք է հեռացնի գրառումների առաջխաղացման գործառույթն իր հավելվածներից, կամ համապատասխանի Apple-ի կանոններին: «Մենք չենք ցանկանում սահմանափակել գրառումների առաջխաղացման հնարավորությունը», — հայտարարել է ընկերությունը, և գովազդատուներին առաջարկել է լրացուցիչ ծախսերից խուսափելու պարզ միջոց:

- Advertisement -
Meta-ն պարզաբանել է, թե ինչպես Apple-ին միջնորդավճար չվճարել Instagram-ում և Facebook-ում գովազդների համար

Բովանդակության գովազդման հավելյալ ծախսերից խուսափելու համար Meta-ն օգտատերերին առաջարկել է պարզապես դուրս գալ iOS հավելվածից և գովազդել իրենց բովանդակությունը՝ Instagram և Facebook մուտք գործելով վեբ բրաուզերի միջոցով, ինչպիսիք են Safari-ն կամ Chrome-ը՝ առանց Apple-ին գումար վճարելու։

Նշենք, որ գրառումների խթանման գործառույթը (boost) հնարավորություն է տալիս ինչպես անհատ, այնպես էլ բիզնես օգտատերերին գովազդել իրենց բովանդակությունը այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը կամ Instagram-ը՝ առանց Ads Manager-ի միջոցով գովազդային արշավ վարելու: Վերջինս Meta-ի գովազդային գործիքն է։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները