«Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկը՝
 նոյեմբերի 21
Տևողությունը՝ 5 շաբաթ
Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 15

Միջոցառման մասին․

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Հզորացնելով ճարտարագիտությունը» (Empowering Engineering) շարքի շրջանակում հայտարարում է «Մեքենայական ուսուցման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը։

Դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ մեքենայական ուսուցման հիմնական մեթոդներին ու ալգորիթմներին, դրանցում կիրառվող մաթեմատիկական նկարագրություններին և  մոտեցումներին, կիրառման բնագավառներին ու ծրագրավորման միջավայրերին, ինչպիսիք են PYTHON-ը և NI LabVIEW-ն։

Այն բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից, որոնք հնարավորություն են կտան կիրառել ծրագրային միջավայրերը, լուծել տարբեր կիրառական խնդիրներ, կիրառել ստացված տեսական գիտելիքներն՝ իրական սարքերից տվյալների հավաքագրման և տարբեր ալգորիթմների փորձարկման համար։

Դասընթացն իրականացվելու է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում (հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 13-րդ մասնաշենք)։

Դասընթացի տևողությունը՝ 5 շաբաթ է, շաբաթական 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2,5 ժամ։

Տեղերը սահմանափակ են՝ ընտրությունը կկատարվի հարցազրույցի հիման վրա: Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտաձևը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները