22.9 C
Yerevan
Tuesday, August 9, 2022

Երևանում և 2 մարզերում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը

Կազմակերպիչ՝ ՀԲԸՄ, Վորլդ Վիժն Հայաստան, «Կանաչ Արահետ» ՀԿ
Որտեղ՝
 Երևան, Շիրակ, Գեղարքունիք
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 
հուլիսի 10

Միջոցառման մասին․

Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում մեկնարկում է «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, հայտնում է ՀԲԸՄ-ը։

Ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ․

  • Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար
  • Մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին
  • Հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:

Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։

Ծրագրին կարող են դիմել ներքոնշյալ մարզերն ու բնակավայրերը.

  • Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի, Շողակաթ, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներ
  • Շիրակի մարզ՝ Անի, Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան խոշորացված համայնքներ։
  • Քաղաք Երևան

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 10-ը լրացնել դիմում-հայտը։

Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ