Դիլիջանում մեկնարկել են Թումո ակադեմիայի դասերը

Վերջին լուրերը
Դիլիջանում մեկնարկել են Թումո ակադեմիայի դասերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դիլիջանում մեկնարկել են «Թումո ակադեմիա» վեցամսյա կրթական ծրագրի դասերը։

Ծրագրի նպատակն է 21 տարեկանը լրացած անձանց տրամադրել Թումոյում նոր մասնագիտություն ձեռք բերելու և կարիերա կառուցելու հնարավորություն։

- Advertisement -
Դիլիջանում մեկնարկել են Թումո ակադեմիայի դասերը

Ակադեմիայի առաջին եռամսյա ինտենսիվ ուսուցման մասնակիցներն են Կողբի, Կապանի և Դիլիջանի Թումո կենտրոնների ապագա դասընթացավարները:

Նրանք կսովորեն երաժշտություն, անիմացիա, լուսանկարչություն, ֆիլմերի ստեղծում, խաղերի մշակում, եռաչափ մոդելավորում, նկարչություն, ստեղծագրություն, կուսումնասիրեն Թումոյի մանկավարժական մեթոդաբանությունն ու կպատրաստվեն կենտրոններում պրակտիկային:

Ակադեմիայում այս պահին կրթություն են ստանում ոչ միայն նշված համայնքներից, այլև Երևանից ծրագրին դիմած, տեղափոխվելու պատրաստակամությամբ երիտասարդներ:

Ծրագրի առաջին եռամսյակը հաջողած ուսանողները կանցնեն գործնական փուլ սեպտեմբերից և կդառնան Թումոյի թիմի լիարժեք աշխատակիցներ 2023-ի դեկտեմբերից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները