Ապրիլի 1-ից մեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների փորձարարական մշակումների (ԳՀՓՄ, R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։
Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների, որով վերանայվել է գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (ԳՀՓՄ, R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակը, ԳՀՓՄ աշխատանքներում ներգրավված աշխատողների եկամտային հարկը սահմանվել է 10%։
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 13-ի N 195-ն որոշմամբ էլ ընդունվել է «Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» կարգը, որի համաձայն՝ ԳՀՓՄ աշխատանքներն որպես այդպիսին որակելու համար դրանք միաժամանակ պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին.
- նորույթի չափանիշ
- ստեղծարարության չափանիշ (ոչ բացահայտ հայեցակարգերի և հիպոթեզների վրա հիմնված լինելը)
- վերջնարդյունքների անորոշության չափանիշ
ա. արդյունքի անորոշությանը, բ. ռեսուրսների անորոշությանը, - համակարգվածության չափանիշ (բովանդակային ծրագրումը և ֆինանսական նախահաշվարկը)
ա. նպատակները, բ. մեթոդաբանությունը, գ. ռեսուրսները - փոխանցելիության կամ վերարտադրելիության չափանիշ
ա. փոխադրել, բ. վերարտադրել:


Վերոնշյալ չափանիշներին բավարարելու դեպքում ներկայացված հայտերը կարգով հաստատված մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա կորակվեն որպես ԳՀՓՄ աշխատանքներ։
Հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից 30-ը՝ այս հղումով:
Կարդացե՛ք նաև.