Այսօր Հայաստանի բոլոր մարզերում մեկնարկում է DigiCode կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթի մարզային փուլը, որի արդյունքում 5 տարածաշրջանից հանրապետական փուլ կանցնի 9-ական մասնակից։ Մրցույթը կշարունակվի նաև վաղը՝ ապրիլի 10-ին։
Ապրիլի 9-ին DigiCode մրցույթներ տեղի կունենան Գյումրիում, Վանաձորում, Իջևանում (Տավուշ և Գեղարքունիք) և Գորիսում (Վայոց Ձոր, Արցախ, Սյունիք, Ջավախք), իսկ ապրիլի 10-ին՝ Երևանում (Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, Երևան)։
DigiCode-ի նպատակներն են․
• խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը,
• աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի,
• բացահայտել տաղանդավոր պատանիներին
• հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
Մրցույթի կազմակերպիչներն են՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Vxsoft-ի հովանավորությամբ, EIF, VTC, GTC, մարզպետարանների, Իջևանի պետական համալսարանի և Գորիսի թիվ 3 դպրոցի համագործակցությամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։