Մեկնարկում է M1TQ հեքըթոն և աքսելերացիոն ծրագիրը

Կազմակերպիչ՝ Garage48
Վերջնաժամկետ՝
 մայիսի 15

Ծրագրի մասին

Digitain-ը՝ Garage48-ի հետ համատեղ, մեկնարկում է M1TQ հեքըթոն և աքսելերացիոն ծրագիրը՝ ուղղված նորարարական տեխնոլոգիական լուծումներ հավաքագրելուն և հայկական ստարտափ էկոհամակարգի հզորացմանը:

Ծրագիրը մեկնարկելու է 48-ժամյա հեքըթոնով, որին կհաջորդի 2-ամսյա աքսելերացիոն ծրագիր։

Ի՞նչ է M1TQ-ը
M1TQ-ն ստարտափ խթանող նախագիծ է, որը կենտրոնացած է հայկական տեխնոլոգիական դաշտի ներուժի և նորարարությունների վրա: Այն իրականացվում է DigiTown նախագծի շրջանակներում, որը նախաձեռնել է Digitain-ը։
Առաջին M1TQ աքսելերացիոն ծրագիրը տեղի է ունեցել 2021 թվականին՝ հնարավորություն տալով 8 ստարտափներին անցնել 12-շաբաթյա ինտենսիվ ձեռնարկատիրական ճանապարհորդություն, որն ավարտվել է դեմո օրով: Դեմո օրվան հաջորդել է որոշ ստարտափների հետ ներդրումային պայմանագրերի կնքումը։

Ո՞վ կարող է միանալ
Հեքըթոնի և աքսելերացիայի ծրագիրը բաց է բոլորի համար:
Կազմակերպիչները հրավիրում են բիզնես վիզիոներների, ծրագրային ապահովման ինժեներների, մարքեթինգի մասնագետների, նախագծերի մենեջերների, մանկավարժների, վեբ/հավելվածների մշակողների, UX/UI դիզայներների, ձեռնարկատերերի, արտադրանք/ծառայություններ մշակողների և այլ շահագրգիռ անհատների, ովքեր ցանկանում են զարգացնել հեղափոխական ապրանքներն ու ծառայություններն իրենց գիտելիքներով և հմտություններով:

Մրցակցային ֆոնդ

  • Լավագույն թիմերը կընդունվեն M1TQ աքսելերացիոն ծրագիր
  • Կներկայացնեն պրոդուկտի նախատիպը միջազգային և հայ ներդրողների աքսելերացիոն դեմո օրվա ընթացքում
  • Digitain-ի հետ գաղափարները փորձարկելու հնարավորություն կստանան։

Թիմեր և գաղափարներ
Հեքըթոններն ապացուցել են, որ հիանալի հնարավորություն են տաղանդների, պոտենցիալ համահիմնադիրների, գործատուների և աշխատակիցների հանդիպման համար, ովքեր ոլորտի առաջատար փորձագետների աջակցությամբ աշխատելու հնարավորություն կունենան:
Ծրագրում ողջունելի են գաղափարներ՝ բոլոր ոլորտներից: Մանակիցները կարող են միանալ որպես անհատ կամ որպես թիմ, կարող են գրանցվել գաղափարով և հավաքել փորձառու մարդկանց թիմ՝ այն իրագործելու համար, կամ կարող են միանալ այն թիմին, որի գաղափարը հավանում են։

Գրանցվե՛լ՝ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ