Հայաստանյան «Մատենան» դարձել է մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի անդամ

Վերջին լուրերը
Հայաստանյան «Մատենան» դարձել է մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի անդամ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում հիմնադրված «Մատենա» առաջնորդության դպրոցը դարձել է մենեջմենթի ոլորտի Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի՝ Մենեջմենթի զարգացման եվրոպական հիմնադրամի («EFMD») անդամ:

Ասոցիացիան, որին բացի ամենանշանավոր բիզնես դպրոցներից անդամակցում են նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Mercedes-Benz»-ը, «L’Oréal»-ը, «Siemens»-ը, դիմավորում է Հայաստանից իր առաջին անդամին՝ դեռևս չունենալով ներկայացվածություն տարածաշրջանի մի շարք այլ երկրներից:

«Մատենան» այս պատվին արժանացել է Եվրոպայի լավագույն բիզնես դպրոցներից 2-ի՝ «ESMT Berlin»-ի և «IE University»-ի նախագահների երաշխավորությամբ, որոնք հատկապես ընդգծել են «Մատենայի» կրթական ծրագրերի համաշխարհային կարգը, ինչպես նաև ուսանողների և գործընկերների հզոր ու վստահելի համայնքի առկայությունը:

«EFMD»-ին միանալը բացում է համագործակցության, կրթության որակի ամենաբարձր ստանդարտների և համաշխարհային լավագույն փորձի նոր հնարավորություններ՝ միաժամանակ ապահովելով նաև հայաստանյան դպրոցի ներդրումն ու նպաստը «EFMD»-ի հզոր ցանցում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները