Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում ավելացել է 35 մլրդ դոլարով՝ կրկին դարձնելով նրան պատմության ամենահարուստ մարդը

Վերջին լուրերը
Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում ավելացել է 35 մլրդ դոլարով՝ կրկին դարձնելով նրան պատմության ամենահարուստ մարդը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անցյալ ուրբաթ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը հասել է պատմության ամենաբարձր ցուցանիշին՝ 347,8 միլիարդ դոլար՝ գերազանցելով 2021 թվականի նոյեմբերին սահմանված 340,4 միլիարդ դոլար սեփական ռեկորդը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Bloomberg Billionaires Index-ի տվյալները: Գործակալության տվյալներով՝ այս աճը պայմանավորված է Tesla-ի բաժնետոմսերի արժեքի շարունակական աճով և ներդրումների նոր փուլով, որի արդյունքում AI-ի startup xAI-ը գնահատվել է 50 մլրդ դոլար։

2012 թվականի մարտից Bloomberg-ը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։ Համաձայն ինդեքսի՝ Մասկի կարողությունը վերջին շաբաթվա ընթացքում աճել է 35 մլրդ դոլարով։

Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո նրա դաշնակից և «առաջին ընկեր» Իլոն Մասկը հայտնվեց քաղաքական գործընթացների կենտրոնում։ Նոյեմբերի 4-ից՝ ընտրությունների նախորդ օրը, Tesla-ի բաժնետոմսերը թանկացել են 45%-ով։ Դա պայմանավորված է ներդրողների ակնկալիքներով, որ Թրամփի թիմի՝ ինքնակառավարվող մեքենաների մշակման և էլեկտրական մեքենաների սուբսիդավորման ծրագրերը Tesla-ին առավելություն կտան իր մրցակիցների նկատմամբ: Սա ավելացրել է ընկերության շուկայական արժեքը՝ հասցնելով մոտավորապես 350 միլիարդ դոլարի: Հաղորդվում է նաև, որ xAI-ի արժեքը ավելի քան կրկնապատկվել է այս տարվա մայիսի վերջին ֆինանսավորման փուլից հետո: Չորեքշաբթի օրը Թրամփը Մասկի հետ մասնակցել է SpaceX-ի հրթիռի արձակմանը, որն այժմ քննարկում է բաժնետոմսերի մասնավոր վաճառքը, որը կարող է մեծացնել դրա արժեքը՝ հասցնելով ավելի քան 250 միլիարդ դոլարի:

Նախկինում մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը գլխավորող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը գնահատվում է 219 միլիարդ դոլար, այժմ երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը եզրափակում է Oracle Corporation-ի ղեկավար Լարի Էլիսոնը՝ $206 մլրդ կապիտալով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները