Մարկ Ցուկերբերգը համաձայնել է երկաթե վանդակում մենամարտել Իլոն Մասկի դեմ

Վերջին լուրերը
Մարկ Ցուկերբերգը համաձայնել է երկաթե վանդակում մենամարտել Իլոն Մասկի դեմ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Միլիարդատեր Իլոն Մասկը մենամարտի է հրավիրել մեկ այլ միլիարդատիրոջ՝ Մարկ Ցուկերբերգին այն բանից հետո, երբ պարզվել է, որ Meta-ն պատրաստվում է գործարկել Twitter սոցիալական ցանցի մրցակցին, գրում է BBC-ն։

Մասկն իր թվիթերյան էջում գրել է, որ «պատրաստ է վանդակում մենամարտել» Ցուկերբերգի հետ, իսկ Meta-ի գործադիր տնօրենն արագ արձագանքել է՝ տեղադրելով Մասկի թվիթի սքրինշոթը՝ «ուղարկիր ինձ գտնվելու վայրը» մակագրությամբ: Վերջինիս ի պատասխան՝ Մասկը հակիրճ և հստակ պատասխանել է. «Լաս Վեգաս, Օկտագոն»:

Օկտագոնը Լաս Վեգասում տեղակայված մրցագորգ և պարսպապատ տարածք է, որն օգտագործվում է Ultimate Fighting Championship (UFC) մենամարտերի համար:

39-ամյա Ցուկերբերգը վերջերս հաղթել է Ջիու-ջիցուի մրցաշարում, բացի այդ նա նաև մարզվում է խառը մենամարտերում (MMA), իսկ մարզիչը նրան անվանել է «լուռ մարդասպան» ռինգում։ Ցուկերբերգը նաև հայտնել է, որ վերջերս ավարտել է Murph Challenge-ը 40 րոպեից պակաս ժամանակում: Այս մարտահրավերը ներառում է 1,6 կմ վազք, 100 ձգում, 200 հրում և 300 կքանիստ, որին կրկին հաջորդում է 1.6 կմ վազք, գրում է ixbt.com-ը։

«Ես գրեթե երբեք չեմ մարզվում, բացառությամբ երեխաներիս վերցնելուց և օդ նետելուց»,- գրել է Մասկը, ով այս ամիս դառնում է 52 տարեկան։

Ավելի ուշ նա հրապարակել է հումորային կարճ տեսանյութեր՝ հավանաբար ակնարկելով, որ իր մարտահրավերը Ցուկերբերգին այնքան էլ լուրջ չէ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները