«Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդես և քննարկում

Կազմակերպիչ՝ DataArt Armenia և Newmag
Երբ՝ 
փետրվարի 19-ին, ժամը՝ 12:00-14:00։
Որտե՞ղ
՝ Best Western Plus Congress Hotel։

Միջոցառման մասին

Փետրվարի 19-ին DataArt Armenia-ն և Newmag-ը Newmag winter fest-ի շրջանակում հրավիրում են մասնակցելու Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեևի և Իլյա Կորոբովի «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսին։ Գրքի շնորհանդեսից հետո տեղի է կունենալու քննարկում՝ նվիրված ՏՏ զարգացման հեռանկարներին Հայաստանում։ 

«Մարդիկ և մեքենաները. Հայկական առաջին համակարգիչների ստեղծման պատմությունը» գրքի նախատիպը համարվում է «Հայաստանի մաթեմատիկական մեքենաներ» վիրտուալ ցուցահանդեսը, որի հեղինակը DataArt ընկերությունն է։

Ստեղծված տեղեկատվական տեխնոլոգիաների թանգարանի մի մասը պատմում է 1956 թվականին բացված Մաթեմատիկական մեքենաների երևանյան գիտահետազոտական ինստիտուտի, հայ ինժեներների և 20-րդ դարի երկրորդ կեսին նրանց ստեղծած հաշվիչ տեխնիկայի մասին:Հենց այս ամենն էլ՝ լուսանկարներով, փաստավավերագրական շոշափելի արխիվով տեղ է գտել «Մարդիկ և մեքենաները» գրքում։ 

Գիրքը կարող եք գնել անցնելով՝ հղմամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ