Բիզնեսում միմյանց հետ ծանոթանալը, միմյանց առանձնահատկություններն ու ներուժը բացահայտելը կարող է յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականը լինել։ Հենց այս նպատակով էլ հոկտեմբերի 18-ին Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում Mantashyants Global EXPO 2024-ն ավելի քան 10-ը քաղաքներից հյուրընկալել էր 100-ից ավելի ընկերություններ՝ 40-ից ավելի ոլորտներից։
Աշխարհի տարբեր ծայրերում գործող Մանթաշյանց միությունը հայալեզու ամենամեծ բիզնես ակումբն է, որին անդամակցում է 600-ից ավել գործարար։ Միության անդամների բիզնեսները ներկայացնող այս խոշոր ցուցահանդեսը նաև հարթակ է, որտեղ ոչ ակումբական գործարարները 2 օր շարունակ հնարավորություն են ունենալու ծանոթանալ ակումբական գործարարների բիզնեսներին, ինչպես նաև բացահայտելու ակումբի պոտենցիալն ու ներուժն ամբողջությամբ: Ցուցահանդեսը առաջին անգամ է կազմակերպվում՝ Big projects ընկերության կողմից:
Մանրամասները՝ How2B ռեպորտաժում․