ՀՀ ԲՏԱ նախարարը ՏՏ ոլորտի նոր օրենքից մանրամասներ է ներկայացրել

Վերջին լուրերը

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը ՏՏ ոլորտի համար նոր օրենք է մշակում, որի որոշ մանրամասներ BigStory Podcast-ի ընթացքում ներկայացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարի խոսքով, ՏՏ ոլորտի պետական աջակցության շրջանակում մշակվում է նոր օրենսդրություն կամ «մայր օրենք», որն ուժի մեջ կլինի առնվազն 7 տարի։

- Advertisement -
ՀՀ ԲՏԱ նախարարը ՏՏ ոլորտի նոր օրենքից մանրամասներ է ներկայացրել

Ինչ վերաբերում է արտոնություններին, ըստ Հայրապետյանի, պետք է փոխել խոսույթը՝ համարելով դա ոչ թե արտոնություն, այլ ներդրում ռազմավարական ուղղությունով:

Նախարարը ներկայացրել է մի քանի կետ օրենքի սևագիր տարբերակից, որը Կառավարությունում վերջնականացման փուլում է.

  • մինչև 30 հոգանոց ընկերություններին նոր աշխատողների համար եկամտահարկի 100% վերադարձ։
  • 30-ից ավել աշխատակից ունեցող ընկերություններին նոր աշխատողների համար եկամտահարկի 50% վերադարձ։
  • Մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ցանկացած պրոյեկտում էլի լինելու է եկամտահարկի հետվերադարձ՝ 50% փոքրերին և 25% խոշորներին (30+ աշխատող)։
  • R&D` գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, մշակումների վրա ընկերությունում 20+ աշխատակից ներգրավված լինելու դեպքում էլի 50%-ով առաջարկվում է եկամտահարկի հետվերադարձ անել: Այս կետը, նախարարի խոսքով, միայն ՏՏ-ին չի վերաբերում, ցանկացած ոլորտի ընկերություն եթե նման մշակումներ անի, եկամտահարկի հետվերադարձ ստանալու է։

Վերադարձը լինելու է բիզնեսին, այսինքն՝ նախ հարկերը վճարվելու են, հետո դրանք հետ են վերադարձվելու բիզնեսին։

Բացի այդ, շուտով Հայաստանում գործարկվելու է աքսելերատոր միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ համագործակցությամբ, որի հետ այս ամիս կկնքվի պայմանագիր, սեպտեմբերին էլ կլինի հանդիսավոր մեկնարկը:

BigStory Podcast-ը՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ, ներկայացնում ենք ստորև.

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները