Տեղի կունենա «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ի ՓՄՁ աջակցության ծրագրերի շնորհանդեսը

Կազմակերպիչ՝ Made In Armenia ՀԿ
Երբ՝
 հուլիսի 7, 17։00
Որտեղ՝ Armenia Marriott Hotel Yerevan
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 
հունիսի 30

Միջոցառման մասին․

«Մեյդ ին Արմենիա» Հասարակական Կազմակերպությունը հայտարարում է համալիր աջակցության ծրագրի մեկնարկի մասին Փոքր և միջին ձեռնարկությունների՝ ՓՄՁ համար։

Ծրագրի առաջին փուլում՝ հուլիսի 7-ին, կմեկնարկի ՓՄՁ աջակցության նոր, աննախադեպ ծրագրերին նվիրված շնորհանդես-միջոցառումը, որին կարող են մասնակցել արտադրության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հետաքրքրված անձիք։

Ինչու՞ մասնակցել միջոցառմանը.

  • Մասնակիցները կծանոթանան ՓՄՁ ոլորտում առկա վիճակին
  • Տեղեկատվություն կստանան հետաքրքրող շատ հարցերի մասին՝ արտահանում, շրջանառու միջոցների համալրում և այլն
  • Խորհրդատվություն կստանան տարբեր ոլորտների փորձագետներից հենց տեղում
  • Հնարավորություն կստանան ստեղծել գործարար կապեր

Միջոցառման մասնակցությունն անվճար է, մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը, որից հետո մասնակիցները կստանան Համաժողովի ծրագիրը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 30-ն է։

Միջոցառման մասնակիցներին սպասում է նաև անակնկալ։ «Մեյդ ին Արմենիա»-ն Հայաստանի փոքր և միջին արտադրողների համար ներդնում է ֆինանսավորման`բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված երկու նոր գործիք։ Միջոցառման մասնակիցները էքսկլյուզիվ հնարավորություն կստանան ծանոթանալ այդ գործիքների ներդրման ժամկետների մասին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ