LinkedIn-ի ավագ ծրագրավորողը՝ Synergy ScaleTalk-ում

Ամսաթիվ՝ Դեկտեմբերի 14, 2021
Ժամը՝ 
19:30
Բանախոս
՝ LinkedIn ընկերության ավագ ծրագրավորող Ժորա Զաքարյան

Synergy-ն, ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներին համախմբելով, պարբերաբար զրույցներ է կազմակերպում Հայաստանի և արտերկրի մասնագետների հետ՝ գիտելիքի փոխանակման մեկ հարթակում։

Synergy Scale Գյումրու համաժողովը ապացուցեց, որ հայ ՏՏ մասնագետները կարևորում են գիտելիքի փոխանակումը, և այն համարում են արդյունաբերության զարգացմանը խթանելու բանալին:

Synergy ScaleTalk-ի շրջանակներում “Introduction to Brooklin” թեմայով առցանց ելույթ կունենա LinkedIn ընկերության ավագ ծրագրավորող հայազգի Ժորա Զաքարյանը: Ժորան կկիսվի իր փորձով ու կներկայացնի տվյալների հոսքերի սպասարկման Brooklin ազատ կոդով համակարգը, դրա ստեղծման նպատակները, կիրառություններն ու ճարտարապետությունը (design goals, use cases and architecture), ինչպես նաև կքննարկվեն նման համակարգերի նախագծման բարդությունները:

Դեկտեմբերի 14-ին կայանալիք “Introduction to Brooklin” թեմայով առցանց ելույթին կարող եք գրանցվել այստեղ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ