Linkedin-ն՝ առանց WIFI-ի․ Կայացավ LinkedIn Local Yerevan 2025-ը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

LinkedIn Local Yerevan 2025-ը կրկին մեկ հարկի տակ է հավաքել տասնյակ գործարարների՝ կենդանի ռեժիմով գործարար կապեր հաստատելու համար։ Մայիսի 6-ին տեղի ունեցավ LinkedIn Local Yerevan 2025-ի արդեն 2-րդ տարվա ամենասպասված բիզնես նեթվորքինգ միջոցառումը՝ հալեցնելու բիզնես նեթվորքի բոլոր սառույցները։

Տարբեր երկրներում հաջողությամբ իրականացված բիզնես նեթվորքինգի այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց անցյալ տարի, իսկ այս անգամ՝ անցյալ տարվա հաջողված փորձի հիման վրա, այն վերադարձավ համալրված գործիքակազմով։ LinkedIn Local Yerevan-ը նպատակաուղղված է գործարար միջավայրում արդյունավետ նեթվորքինգի զարգացմանը, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն է ունենալու հանդիպելու ոլորտի լավագույնների հետ և կիսվելու նորարար գաղափարներով։ Միջոցառման կարգախոսն է՝ Inspire, Innovate, Inconnect, որը միտված է ապագայի բիզնեսի կառուցմանն ու զարգացմանը։

Միջոցառումը համախմբել էր բազմաթիվ գործարարների, հիմնադիր և գործադիր տնօրենների, թոփ մենեջերների, ինչպես նաև առաջին անգամ ծրագրում ներառված էր մենթորների հատվածը, որի շրջանակում տարբեր ոլորտներում կայացած մասնագետները կիսվեցին իրենց փորձով, ինչպես նաև ավելացվել էր դիվանագետների ներկայացվածություն՝ ԱՄՆ-ի, Չեխիայի, Բելգիայի և Իսպանիայի դեսպանատների դեսպանների և այլ ներկայացուցիչների տեսքով։ Մոտավորապես 300 մասնակից ունեցող LinkedIn Local Yerevan 2025 միջոցառումը թվով 2-րդն է Հայաստանում, սակայն 4-րդը՝ աշխարհում։ Ապագայում պլանավորվում է այն իրականացնել ԱՄՆ-ում և Եվրոպայում, իսկ մինչ այդ միջոցառումն իրականացվել է ԱՄՆ-ում և Չինաստանում՝ այնտեղից Հայաստան բերելով ճիշտ նեթվորքինգին ուղղված բազմաթիվ գործիքներ։ Միջոցառման այսպիսի մեծ քայլերով ընդլայնումը խոսում է դրա տված արդյունքների և հաջող ընթացքի մասին։

LinkedIn Local Yerevan 2025-ին ընթացավ երաժշտական ուղեկցությամբ՝ նեթվորքինգի համար հնարավորինս անկաշկանդ և անմիջական միջավայր ստեղծելու համար։ Այս տարի նախատեսված էր նեթվորքինգային երկու ձևաչափ՝ ֆասիլիտացված՝ նվազագույն ժամկետում առավելագույն կապեր ստեղծելու նպատակով, և ինդուստրիալ՝ թիրախային համագործակցություններ ստեղծելու համար։ Միջոցառմանը որպես մենթորներ ներգրավված էին բիզնեսում հաջողած անձինք, որոնց հետ շփվելու համար հատուկ ժամանակ էր հատկացված։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները