Կազմակերպիչներ՝ FAST – Foundation for Armenian Science and Technology
Երբ՝ Հոկտեմբերի 5-6
Միջոցառման մասին․
FAST-ը տեղեկացնում է, որ COVID-19-ից հետո առաջին անգամ հիմնադրամը կհյուրընկալի Գլոբալ ինովացիոն ֆորումը Հայաստանում։
Այս տարի ֆորումը կրում է «Life-Altering Technologies» (Կյանքը փոխող տեխնոլոգիաներ) խորագիրը։ GIF22-ը ծառայելու է որպես բարձրակարգ հարթակ՝ AI-ի՝ մարդկանց կյանքի վրա ազդեցության սահմանների վերաբերյալ բացահայտումները ուսումնասիրելու համար:
Ֆորումը տեղի կունենա 5 ամսից՝ հոկտեմբերի 5-6-ին։
2018-ին և 2019-ին կայացած ֆորումները Հայաստան են բերել 1400 մասնակիցների, 170 ականավոր գիտնականների, նորարարների և ղեկավարների, 23 երկրնից այնպիսի տեխնոլոգիական հսկաների, ինչպիսիք են Google DeepMind-ը, Google Brain-ը, Facebook AI-ն, Microsoft-ը և Flagship Pioneering-ը: Բացի ընկերություններից ֆորումը Հայաստան է բերել նաև այնպիսի ակադեմիական հաստատությունների, ինչպիսիք են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և Սթենֆորդի համալսարանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։