Հունվարի 31-ին Քուվեյթի ազգային վարժարանում տեղի է ունեցել «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա են գտնվել նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։
«Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը Քուվեյթում սկսել էր գործել դեռ 2022թ. հոկտեմբերից, սակայն պաշտոնական բացումը դեռևս չէր կայացել։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների ներդրման կրթական ծրագիրը: Հայաստանում, Արցախում և արտերկրում արդեն գործում է 600-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ սովորում են 10-18 տարեկան մոտ 15 հազար պատանիներ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։