Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել

Վերջին լուրերը
Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Այլընտրանքային կրթական հարթակ՝ նախատեսված արդեն աշխատանքային 2 տարվա փորձ ունեցող մասնագետների համար։

Ի՞նչ է սա նշանակում 🤔

BuildUp-ը այլընտրանքային կրթության հարթակ է, որտեղ իրենց ոլորտում որոշակի փորձ ունեցող մարդիկ կարողանում են վերապատրաստվել միջազգային մակարդակի ընկերությունների մասնագետների կողմից:

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել
BuildUp-ի գրասնեյակը

Ամիսներ առաջ Ալբերտ Պողոսյանը սեփական ստարտափ ընկերության համար փնտրում էր մասնագետների, բայց քանի որ շուկայում մասնագետներն այնքան էլ շատ չեն, անմիջապես բախվեց խնդիրներին: Սկսնակ մասնագետին վերցնելն էլ տվյալ պահին նպատակահարմար չէր:

Ռազմական ԱԹՍ-ներից մինչև փոստային առաքման «հեղափոխություն». Հայկական անօդաչուներ՝ Airworker-ից

Ինչպես ծնվեց BuildUp

«Հայաստանի տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկումից հանգեցինք այն կարծիքին, որ ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս է նկատվում։

«Բացի այդ, հասկացանք, որ Հայաստանում պետք է գիտելիքների նոր դպրոց բացել, որը ոչ միայն կսովորեցնի գիտելիքներ կամ փորձ, այլև նոր մտածելակերպ։ Ամբողջ աշխարհում և հատկապես Հայաստանում միշտ ասում են՝ «ասա ինչ անեմ՝ անեմ», իրենք չեն հետաքրքրվում խնդրով, իսկ դա լուրջ պրոբլեմ է, որովհետև մեզ պետք են մարդիկ, որ հետաքրքրվեն, թե որն է խնդիրը»,-ասում է BuildUp կրթական հարթակի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը:

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել

Նրա խոսքով՝ իրենց անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կմտածեն պրոդուկտ ստեղծելու ուղղությամբ, այլ ոչ կոնկրետ հանձնարարություն ստանալու:

«Ես հաճախ եմ լսում, երբ ասում են՝ ինչ ասել եք, դա էլ արել եմ: Իրենք չեն ուզում սեփական լուծումներն ունենալ: Այս ոլորտի զարգացման համար մենք մեծ պոտենցիալ և խելացի մարդիկ ունենք, բայց տարբեր հանգամանքներով պայմանավորված այդ մարդիկ իրենց պոտենցիալը սխալ են օգտագործում»,- նշեց Պողոսյանը։

Դասավանդումը տեղի ունենում 6 մասնագիտությամբ՝ Product Management, Product Design, Digital Marketing, B2B sales, Full-Stack Development, Back-End Development։ Մոտ ապագայում ցանկն ավելանալու միտում ունի:

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել

Առանձնահատկությունն այն է, որ ծրագրի ընթացքում դասավանդվող 6 առարկաներից մեկական ուսանող ներգրավում է առանձին թիմում և միասին աշխատում են իրական խնդիրների վրա՝ ստանալով լուծումներ: Արդեն ձևավորված պրոդուկտը դասընթացի ավարտից հետո կներկայացվի ProductHunt հարթակում։

Այս ամենից զատ լավագույն ուսանողները կարող են աշխատել BuildUp համայնքի անդամների ընկերություններում։

Քանի որ կրթությունը ֆորմալ չէ, ավարտական քննությունը նույնպես յուրահատուկ ձևով կանցկացվի: Հասարակության գնահատականը ցույց կտա ստեղծված պրոդուկտի հաջողված լինելը կամ չլինելը:

Շաբաթական հինգ օր օնլայն դասընթացներ, ավելացրած պրոդուկտի ստեղծման վրա օֆլայն աշխատանք: BuildUp-ում սովորելը, համաձայնեք, այդքան էլ դյուրին չէ։

«Մեր նպատակը նոր տաղանդներ բացահայտումն է, քանի որ իրոք ոլորտում աշխատուժի պակաս կա: Մեր կրթական հանայնքին են միացել տնօրեններ են մեծ կորպորացիաներից, որոնք նաև ֆինանսավորում են մեր գաղափարը:

Մենք ունենք հիանալի մեծ համայնք, որը ֆինանսավորել է մեր գաղափարը։ Համայնքի մի մասը տնօրեններ են։ Միացել են, որովհետև աշխատուժի պակաս ունեն, ուզում են նոր տաղանդներ բացահայտել։ Մնացածը հիմնականում տնօրեններ են մեծ կորպորացիաներից։ Իրենց նպատակն էլ և մարդկանց զարգացմանը նպաստելն է, և իրենց առաջարկած խնդրի լուծումը ստանալը»,- նշեց ընկերության հիմնադիրը։

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել

Ինչ արժե նման ուսումը

Ուսանողը սկզբում ոչինչ չի վճարում: Ավարտելուց հետո, եթե նրա աշխատավարձն աճել է, ապա նա պետք է Buildup համայնք վերադառնա և 17 ամիս վճարի 100 դոլար: Եթե դասընթացն ուսանողի կյանքում աճ չի գրանցում, ապա նա ոչինչ չի վճարում:

Լիանա Ջանջուղազյանը բազմաթիվ ծրագրերի է մասնակցել բայց BuildUp-ն իր համար նորություն էր, քանի որ ֆորմատով տարբերվում էր:

«Ամեն ինչ դասախոսությամբ, առաջադրանքներ տալ ու ստուգելով չի սահմանափակվում: Ճկունությունն է շատ գրավում այստեղ և այն, որ մենք սովորելուն զուգահեռ, նոր պրոդուկտ ենք ստեղծում: Դա ծնվում է հենց քո աչքի առջև: Հիմա աշխատում ենք մի նախագծի վրա, որն օգնում է ստարտափներին, փոքր և միջին SaaS Software as a Service պրոդուկտներին գեղեցիկ և պատրաստի ներբեռնումներ իրականացնել»,- ասաց Լիանա Ջանջուղազյանը:

Նա աշխատում է dowork.ai ստարտափում, իսկ BuildUp-ում սովորում է B2B sales, որում բավականին հմտացել է: Պրոդուկտը, որի վրա աշխատում են արդեն մոտ երկու ամիս, մեծամասամբ հաջողել են: Հիմա շտկում են թերությունները, որ դասընթացի ավարտին ունենան սեփական պատրաստի պրոդուկտը:

«Ինչու որոշեցինք աշխատել հենց այս նախագծի վրա. իրականում հեշտ բան չէինք ուզում, դրանից զատ, շատ հետաքրքիր էր: Այն շատ լավ կծառայի տարբեր ընկերությունների համար: Իհարկե ստարտափը ժամանակի ընթացքում էլ ավելի կկատարելագործենք, ինչից հետո միայն պատրաստի պրոդուկտը կվերածենք բիզնեսի և կփորձենք վաճառել»,- ասաց Լիանա Ջանջուղազյանը:

Եվս 2 ամիս, և արդյունքներն ակնհայտ կլինեն. BuildUP կրթական հարթակը հաջող ընթացք է վերցրել
Լիանա Ջանջուղազյան

BuildUp կրթական հարթակում ուսանելը հեշտ չէ, խոստովանում է Լիանան, ի սկզբանե գիտակցել է, որ իրենից շատ ժամանակ է խլելու:

«Քանի որ ես հասկացա որ այստեղից շատ բան կարող եմ վերցնել և շատ գիտելիք կարող է ինձ տալ BuildUp-ը, որոշեցի գնալ այս քայլին, դիմել, ժամանակավոր կտրվել ընկերներից, խնջույքներից, քանի որ իսկապես արժե ժամանակը նվիրել գիտելիք ստանալուն»,- ասաց Լիանան:

BuildUp-ի գերնպատակն է տարեկան 200 մասնագետի կրթել, ընդլայնելով այս պահին ուսուցանվող թեմաների շրջանակը: Առաջին փուլի ավարտից հետո նոր հավաքագրումները մասնագետներին երկար սպասեցնել չի տա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները