Կազմակերպիչ՝ PyData Yerevan, AUA Akian College of Science and Engineering
Երբ՝ փետրվարի 22
Որտեղ՝ DataArt Armenia
Միջոցառման մասին.
PyData Yerevan-ը կանցկացնի հերթական MeetUp-ը այս անգամ “Machine Learning Approaches in Neuroscience” (Մեքենայական ուսուցման դերը նեյրոգիտության մեջ) թեմայով։
Հանդիպման հյուրը նյարդակենսաբան և Emonomy-ի ավագ գիտնական, դոկտոր Ալկեսեյ Գորինն է։
Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդոլոգիաների աճին զուգահեռ՝ նեյրոկենսաբանները կիրառում են մեքենայական ուսուցման ժամանակակից մեթոդներ՝ մարտահրավերների լայն սպեկտրը լուծելու համար: Դրանք տատանվում են՝ սկսած հիվանդության վաղ ախտորոշումից մինչև վարքագծի և բնական նեյրոնային ցանցերի մոդելավորման ունակ ծրագրային ապահովման մշակում:
Հանդիպման ընթացքում դոկտոր Գորինը կխոսի մեքենայական ուսուցումը նյարդակենսաբանության մեջ ինտեգրելու վերջին առաջընթացների մասին:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։