Կկայանա «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը

Վերջին լուրերը
Կկայանա «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Armenia
Երբ՝ մարտի 11
Որտեղ՝  Կարեն ԴԵմիրճյանի անվան մարզահամրգային համալիր, «Հայաստան» դահլիճ (7-րդ հարկ)

Միջոցառման մասին

- Advertisement -
Կկայանա «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը

«Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը։

Միջոցառումը տեղի է ունենալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ՝ պետություն-մասնավոր երկխոսության ձևաչափով, ՏՏ ոլորտի ամենամյա խոշորագույն «Digitec» ցուցահանդեսի շրջանակներում:

Միջոցառումը կմեկնարկի մարտի 11-ին, ժ. 9։30-ին, Կարեն ԴԵմիրճյանի անվան մարզահամրգային համալիրում։

Մուտքի էլեկտրոնային բեյջ ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել և հաստատել մասնակցությունը այստեղ։

«Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառման նպատակն է, ամփոփելով «Էնթերփրայզ Արմենիայի›› հետներդրումային սպասարկման ծառայության շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերություններից հավաքագրված համակարգային խնդիրները, խթանել դրանց շուրջ պետական լիազոր մարմինների, ոլորտի փորձագետների և գործարար համայնքի միջև երկխոսությունը՝ հնարավոր լուծումների ուրվագծման և համապատասխան ճանապարհային քարտեզի մշակման նպատակով:

Միջոցառման օրակարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները