Կկայանա IT Cup 3 by LaserWar Armenia առաջնությունը

Վերջին լուրերը
Կկայանա IT Cup 3 by LaserWar Armenia առաջնությունը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունիսի 10-ից հուլիսի 23-ը կկայանա IT Cup by LaserWar Armenia թվով արդեն 3-րդ առաջնությունը:

Վերջինիս կարող են մասնակցել ՏՏ/ԱՏ ընկերությունների աշխատակիցները, ինչպես նաև այլ կազմակերպություններից ՏՏ բաժինների աշխատակիցներ։ Առաջնության կազմակերպիչն է LaserWar Armenia-ն:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • 14 հիմնական և առավելագույնը 5 պահեստային մասնակցից բաղկացած թիմ:
  • Յուրաքանչյուր թիմում նվազագույնը 3 աղջիկ խաղացող:

    Թիմի մասնակցության վճարը 450,000 ՀՀ դրամ է:

    Առաջնության ժամանակ նախատեսվում է՝
  • թիմերի մասնակիցների երկկողմանի տեղափոխում,
  • անհրաժեշտության դեպքում տարբերիչ վերնահագուստ,
  • ըստ թիմերի հրահանգավորում,
  • սնունդ, զովացուցիչ ըմպելիք,
  • ֆոտո և վիդեո նկարահանում,
  • թիմային և անհատական ստատիստիկա,
  • խաղի ողջ ընթացքում ներկա է լինելու բժիշկ:

    1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրած թիմերի համար նախատեսվում են մրցանակներ։

Առաջնության մանրամասներին ու անցկացման կարգի ծանոթացե՛ք հետևյալ հղումով:

- Advertisement -
Կկայանա IT Cup 3 by LaserWar Armenia առաջնությունը

Նախորդ տարվա առաջնությունն ամփոփող հոլովակը դիտե՛ք ստորև՝

LaserWar Armenia 2023-ին մասնակցության հայտերը կարող եք լրացնել մինչև մայիսի 31-ը ահա այս հղումով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները