Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Երբ՝ հոկտեմբերի 26-29
Որտեղ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոց

Միջոցառման մասին․

Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:

FINTECH360 ծրագրում ներառված են ելույթներ և պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.

  • Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:
  • Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր և BNPL ծառայություններ:
  • Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների և ներդրումների համար:
  • Open Banking և Open API:
  • Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն:
  • Միջսահմանային դրամական փոխանցումներ և վճարումներ. նոր ռազմավարություններ:
  • Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն և NFT շուկաների զարգացումը:
  • e-Commerce. հիմնական շարժիչ ուժը և աճի հեռանկարները:ESG և անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:
  • Թվային բանկ ՓՄՁ-ների համար:

Համաժողովի ծրագրի և գրանցման մանրամասները կգտնեք այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր