Կազմակերպիչներ` Tech Week Armenia, Layerswap
Երբ՝ սեպտեմբերի 29 — հոկտեմբեր 1
Որտեղ՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
Միջոցառման մասին․
Tech Week 2023-ի ընթացքում կկայանա ԴևHacks տեխնոլոգիական հաքաթոնը:
Layerswap ընկերության կողմից կազմակերպվող մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ:
Տեխնոլոգիական հաքաթոնին սպասվող մրցանակներն են․
- Առաջին հորիզոնական՝ $10,000
- Երկրորդ հորիզոնական՝ $2,500
- Երրորդ հորիզոնական՝ $1,000
Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմերը։ Գաղափարը ամբողջությամբ պետք է իրագործվի տեղում (48 ժամում)։
ԴևHacks-ին մասնակցության համար անցե՛ք հետևյալ հղումով և լրացրե՛ք մասնակցության հայտը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: