Մեկնարկել է «ԿիբեռՔվեստ 2025» դպրոցական մրցույթի հայտերի գրանցումը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է «ԿիբեռՔվեստ 2025» կիբեռանվտանգության մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։ Նախաձեռնությունը նախատեսված է հատկապես 6-ից 9-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական ոլորտով և թվային անվտանգությամբ։

Մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան լուծելու թվային մարտահրավերներ, գլուխկոտրուկներ և տրամաբանական խնդիրներ։ Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել աշակերտների վերլուծական մտածողությունը, ամրապնդել առցանց վարքագծի կանոնների իմացությունն ու հմտությունները, ինչպես նաև խթանել թիմային համագործակցությունը և խնդիրների արդյունավետ լուծման կարողությունները։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական կազմակերպությունը։ Մասնակցել ցանկացողները պետք է գրանցվեն մինչև դեկտեմբերի 12-ը՝ այս հղմամբ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները